օգնում են մեր բաժանորդները

Միշտ կա միջոց՝ բարերար դառնալու համար, անգամ շատ փոքր գումարով, քանի որ երբ մենք միավորում ենք մեր ջանքերը, մենք կարող ենք մեծ գործեր անել: “Պահենք երեխաներին ընտանիքում” SMS-բարեգործություն նախագիծն այն նախագիծն է, որը միավորում է Օրանժ Արմենիայի բաժանորդներին իրենց օպերատորի հետ մի պայծառ գործի շուրջ. աջակցել երեխաներին մեծանալ ընտանիքում:

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմաթիվ հայ ընտանիքներ իրենց մեկ կամ մի քանի երեխաներին ստիպված են լինում հանձնել պետական հաստատությունների հոգածությանը: Նշված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության հետ իր գործընկերության շրջանակներում Orange Հիմնադրամը նախաձեռնել է SMS-բարեգործություն ծրագիրը:

Այս ծրագրի շրջանակներում Orange-ի բաժանորդները կարող են հանգանակել 200 կամ 500 դրամ՝ ուղարկելով SMS համապատասխանաբար 1234 և 5678 կարճ համարներին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Orange Հիմնադրամը կրկնապատկում է դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարը և փոխանցում Վորլդ Վիժն Հայաստանին տվյալ ամսվա համար ընտրված ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար: Նվիրաբերված գումարով եկամտի կայուն աղբյուր է ստեղծում ընտանիքների համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ընտանիքի սոցիալական վիճակը, ինչպես նաև ընտանիքի հոր կամ մոր կամ միաժամանակ երկուսի աշխատելու հնարավորությունները, ինչը թույլ է տալիս վերջիններիս աշխատել, ստանալ կայուն եկամուտ և պահել երեխաներին ընտանիքում, ինչպես նաև շարունակ կախում չունենալ բարեգործությունից ստացվող գումարներից:

Այս ծրագրի շնորհիվ 2012թ. հունիսից 35 երեխա ընտանիք է վերադարձել:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև ծրագրի մասին պատմող տեսանյութեր դիտելու համար խնդրում ենք այցելել Orange Հիմնադրամի ինտերնետային կայքի նորություններ և տեսանյութեր բաժիններ: