աշխատակիցների ներգրավում

Orange Հիմնադրամը խրախուսում և արժևորում է Օրանժ Արմենիայի աշխատակիցների ներգրավումը հասարակության կյանքում:

Մեր աշխատակիցների ներգրավումն արտացոլում է Orange-ի՝ որպես ընկերության, մարդկային կողմը, և դեպի արտաքին աշխարհ է տանում բրենդի արժեքները: 2013թ. վերջին Օրանժ Արմենիայի աշխատակիցների նախաձեռնությամբ 6 նախագծեր են իրականացվել տարբեր ոլորտներում՝ առողջապահություն, գյուղատնտեսության զարգացում, կրթություն և այլն: 3 այլ նախագծեր այժմ ներդրման փուլում են և կիրականացվեն 2014 թվականի ընթացքում, մինչդեռ այլ ծրագրեր կներկայացվեն Հիմնադրամին այս տարվա ընթացքում:

Աշխատակիցների ներգրավման մեկ այլ ձևէ Օրանժ Արմենիայի աշխատակիցների կամավորական աշխատանքը: Ամեն տարի տասնյակ Orange կամավորներ իրենց ժամանակից հատկացնում են՝ աջակցելու ստեղծել կամ վերաստեղծել հասարակական կապեր այն մարդկանց համար, ովքեր դժվարություններ ունեն, կիսում ենք որևէ կոնկրետ բնագավառում ունեցած իրենց գիտելիքները կամ պարզապես աշխատում են գյուղատնտեսական նախագծի իրականացման վրա:

Աշխատակիցների կողմից հասարակության հետ այսպիսի միասնության արտահայտություն է “Կամավորների շաբաթը”, որը երկրորդ անգամ տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերին: