նորություններ


Եվս 20 000 մարզային բնակիչ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից 02.12.2015 Եվս 20 000 մարզային բնակիչ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից
Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամն ամփոփում են 2015թ.-ի համագործակցության արդյունքները

Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծն (ՀԱՆ) ամփոփում են «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում այս տարի իրականացված աշխատանքների արդյունքները: 2011թ.-ից ի վեր այս համագործակցության շնորհիվ Հայաստանի մարզերի շուրջ 87,700 բնակիչ անվճար օգտվել է ակնաբուժական որակյալ ծառայություններից։  

Orange Հիմնադրամը ներդնում է 51 միլիոն դրամ Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղում 25.11.2015 Orange Հիմնադրամը ներդնում է 51 միլիոն դրամ Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղում
Orange Հիմնադրամի հերթական՝արդեն երրորդ «Մեկ գյուղ» համալիր զարգացման ծրագիրը կիրականացվի Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Ծրագրի նպատակն է արմատական փոփոխություններ կատարել ընտրված մեկ գյուղական համայնքի կյանքում, հիմնարար ոլորտներում նպատակային ներդրումների շնորհիվ՝ ներառյալ տնտեսական գործունեություն, կրթություն, առողջապահություն և ջրամատակարարում:

Orange Հիմնադրամի աջակցությամբ սահմանամերձ Պառավաքար համայնքում իրականացվեց «Մեկ գյուղ» զարգացման նախագիծը. ներդրվել է 52 միլիոն դրամ 27.10.2015 Orange Հիմնադրամի աջակցությամբ սահմանամերձ Պառավաքար համայնքում իրականացվեց «Մեկ գյուղ» զարգացման նախագիծը. ներդրվել է 52 միլիոն դրամ
Տավուշի մարզ, 27 հոկտեմբերի, 2015թ

Այսօր Orange Հիմնադրամը հանդիսավորությամբ ազդարարեց 2015թ. մայիսին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում մեկնարկած «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Համայնքի համալիր զարգացմանն ուղղված այս նախագիծը, որի իրականացմանն այս տարի Orange Հիմնադրամը հատկացրել է 52 մլն դրամ, արդեն թվով երկրորդն է. առաջին «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվել է 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի բնակիչներն արդեն օգտվում են անվճար ակնաբուժական ծառայություններից 21.10.2015 Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի բնակիչներն արդեն օգտվում են անվճար ակնաբուժական ծառայություններից
Արագածոտնի մարզ, 20հոկտեմբերի, 2015թ. - Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 19-ից Աչքի շարժական հիվանդանոցն (ԱՇՀ) Արագածոտնի մարզում իրականացնում է անվճար ակնային զննումներ բոլոր բնակիչների և անվճար բուժումներ ու վիրահատություններ սոցիալապես անապահով անձանց համար։ Ակնկալվում է, որ Արագածոտնի մարզում ակնային ստուգումներ կանցնեն 1500 մեծահասակներ եւ նույնքան աշակերտներ, իսկ աչքի շարժական հիվանդանոցը պատրաստ է ընդունել 180 հիվանդի՝ վիրահատության կամ լազերային բուժման համար։


News 1 - 4 of 110
First | Prev. | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Next | Last All