Orange-ի աշխատակիցների գլխավորած նախագծեր

2012թ.-ից Orange Հիմնադրամն իր նախագծերին մասնակցության կոչ է անում նաև Orange-ի աշխատակիցներին: Այսպիսով հիմնադրամի ուշադրության կենտրոնում գտնվող բնագավառներում մի շարք բարեգործական ծրագրեր հպարտորեն իրականացվում են մեր աշխատակիցների կողմից:

Նմանատիպ 4 ծրագիր իրականացվեց Orange-ի աշխատակիցների կողմից 2014թ.-ին:





Կամավորական աշխատանքներ

Մեր աշխատակիցների ներգրավման մեկ այլ միջոց է կամավորական աշխատանքը: 2014թ.-ին Orange-ի 62 աշխատակիցներ հանդես եկան որպես կամավորներ՝ տարբեր նախագծերի տրամադրելով իրենց ժամանակի մի որոշ մասը: Դրանցից մեկն էր մեր աշխատակիցների և դպրոցականների ծնողների հանդիպումները՝ ուղղված համացանցի ապահով օգտագործման խնդրին:

Երեխաների պաշտպանության օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ Orange-ի 30 աշխատակիցներ այցելեցին Արմավիրի մարզի 3 մանկապարտեզ ստեղծագործական զարգացմանն ուղղված տարատեսակ ծրագրերով:

Սեպտեմբերին «Կամավորական շաբաթ» ծրագրի շրջանակներում մեր 12 աշխատակիցներ այցելեցին ՀՀ տարբեր գյուղերում Orange-ի կողմից ստեղծված համակարգչային սրահներ, տեղի բնակիչների հետ քննարկվեցին ինտերնետի օգտագործման վերաբերյալ տարբեր թեմաներ, այդ թվում` համացանցային անվտանգությունը: