Orange Հիմնադրամի «Մեկ գյուղ» նախագիծը Հարթավանում

2014 թվականին մեկնարկեց Orange Հիմնադրամի «Մեկ գյուղ» նախագիծը Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում: Ծրագրի նպատակն էր անդրադառնալ գյուղական համայնքի միաժամանակ մի քանի ոլորտների խնդիրներին, մասնավորապես տնտեսության կայուն զարգացմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, կրթական և առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը: Աշխատանքները սկսվեցին մարտից և տևեցին 7 ամիս:

  • Սպառողական կոոպերատիվի մոդելը ստեղծված էր թույլ տալու Հարթավանի ընտանիքներին բարելավել կաթնամթերքի արտադրությունից ու վաճառքից ստացված արդյունքները: Ծրագրի շրջանակներում նորաստեղծ կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվելու է կաթի հավաքագրման և վաճառքի մասնագիտացված ու նոր տեխնիկայով զինված կետ: Այս համակարգն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը կոոպերատիվի անդամների և տեղի կաթ վերամշակող ընկերությունների միջև ձեռնտու ֆինանսական համաձայնագրերի կնքման հարցում:
  • Վերանորոգվեց և կահավորվեց գյուղի մանկապարտեզը՝ կրկնապատկելով մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը Հարթավանից և հարևան գյուղերից: Մանկապարտեզը նաև այժմ մշտական ջուր ունի:

  • Վերակառուցվեցին ֆուտբոլի և վոլեյբոլի խաղահրապարակները և այժմ գտնվում են գյուղի երիտասարդների տրամադրության տակ:
  • Համայնքի բուժկետը համալրվեց նոր սարքավորումներով և բուժանձնակազմի համար կազմակերպվեցին մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
  • Հարթավանում առաջին անգամ ստեղծվեց և ժամանակակից սարքավորումներով ու անհրաժեշտ նյութերով հագեցվեց անասնաբույժի ու գյուղատնտեսի կաբինետը:
  • Նախագիծը նաև ուղղված էր համայնքի ոռոգման արդյունավետության բարձրացմանը: Կառուցվեց ջրի նոր խողովակաշար, ինչի շնորհիվ բնակիչները այլևս չեն ունենա ջրի զգալի կորուստ, որը նախկինում կազմում էր 30%:
  • «Մեկ գյուղ» նախագծի շնորհիվ գյուղում նաև առաջին անգամ բացվեց վարսավիրանոց:




Սոցիալական, տնտեսական և կրթական այլ նախագծեր գյուղական համայնքներում

Հավատարիմ մնալով հեռավոր գյուղական համայքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մեր աշխատանքներին` շարունակեցինք աջակցել համայնքներին կրթական ոլորտի բարելավման, աշխատատեղերի ավելացման, ժամանակակից տեխնոլոգիաների համալրման գործում: Այսպիսով, Դավթաշեն, Զորական, Չինար, Ակունք, Խնձորուտ, Ներքին Բազմաբերդ, Աքորի և Ոսկեպար գյուղերում ստեղծվեցին համակարգչային սրահներ` հագեցված նոր, հուսալի համակարգիչներով, և արդեն միացած են գերարագ ինտերնետին,: Այժմ ՀՀ բոլոր մարզերում բացված համակարգչային սրահների թիվը 28 է:

Իրականացվեցին երկու գյուղատնտեական նախագծեր. առաջինը` Այրում գյուղում, որտեղ Orange Հիմնադրամը տեխնիկա և սարքավորումներ տրամադրեց տեղի նորակառույց պահածոների գործարանին: Երկրորդ նախագծի շրջանակներում նոր տեխնիկայով զինվեց Քարահունջ գյուղի կաթի հավաքագրման և վաճառքի մասնագիտացված կետը: «Այրում Ֆրութս» մրգի և հատապտուղների վերամշակման գործարանի առաջին արդյունքները շատ ոգևորիչ էին, արդեն իսկ առաջին տարվա ընթացքում արտադրվեց 40 000 կգ պահածո:

Եվ վերջապես Orange Հիմնադրամի շնորհիվ Թաթուլ գյուղում ստեղծվեց տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով հագեցած մարզասրահ, այսպիսով, Հայաստանի տարբեր գյուղերում Orange Հիմնադրամի կողմից կահավորվել է 13 մարզասրահ: