մեր առաքելությունը

Orange Հիմնադրամը հիմնադրվել է 1987 թվականին և հանդիսանում է Orange Խմբի բորեգործական և մարդասիրական ծրագրերի իրականցնող հիմնական կառույցը: Այն համակարգում է Orange Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

Orange Հիմնադրամի առաքելությունն է փոխել մարդկանց կյանքը և զարգացման հնարավորություններ տալ խոցելի համայնքների բնակիչներին:

Մենք ցանկանում ենք մարդկանց միջև կապեր ստեղծել, և մասնավորապես հաղորդակցումը ավելի հեշտ դարձնել այն մարդկանց համար, ովքեր դուրս են մնում հասարակությունից տարբեր պատճառներով. առողջություն, հաշմանդամություն կամ ֆինանսական դրություն: Լինելով առաջին կորպորատիվ հիմնադրամներից մեկը Հայաստանում ՝ Orange Հիմնադրամը ձգտում է չափանիշ սահմանել ռազմավարական կայուն համայնքային ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ փորձառու և պրոֆեսիոնալ գործընկերների հետ համագործակցությամբ:

Հայաստանում Orange Հիմնադրամը ստեղծվել է 2011թ. ապրիլին, այն ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում 11-րդն է:

Orange Հիմնադրամը համակարգում է Հայաստանում Orange-ի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հայաստանում Orange Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանը հետևյալ երեք հիմնական ոլորտներում՝ առողջապահություն և հաշմանդամություն, համայնքային զարգացում, կրթություն: